Ավելացնել ֆիլմբոքսում
Առյուծ

Ինչի մասին է «Առյուծ» ֆիլմը.

Դրամատիկ ֆիլմը, որը հիմնված է իրական դեպքերի վրա, կպատմի Սարու անունով տղայի մասին, ով անհեթեթ պատահականության պատճառով, հինգ տարեկանում լքել է հարազատ տունը։
Ուշ երեկոյան, զբոսնելով ավագ եղբոր հետ, հինգամյա Սարուն՝ արկածներ որոնելով, բարձրանում է մոտակայքում գտնվող գնացք։ Նայելով շուրջբոլերը և անցնելով վագոններով, ոչինչ չկասկածող հոգնած երեխան, հարմարորեն նստելով, իր համար աննկատ՝ քնում է։ Անցնում են երկար տարիներ, բայց մինչ այսօր նրա մեջ ապրում են այն զգացողությունները, որոնք նա զգում էր արթնանալուց հետո։ Աննկարագրելի վախ, շոկ և անօգնական վիճակ, բայց չնայած նրա անօգնական գոռոցներին, գնացքը շարժվում էր անհայտ ուղղությամբ։ Ճանապարհին կանգառներ չկային, և ամենը, ինչ նա կարող էր անել՝ գոռալն էր․․․
Այդպես Սարուն հայտնվեց երկրի մյուս ծայրում։ Զարմանալի է, բայց նրա Պահապան-Հրեշտակը հոգ տարավ նրա մասին։ Նա կարող էր մուրացկանություն անել, բայց նրան որդեգրեց մի ընտանիք՝ Ավստրալիայից։ 25 տարի նրա մասին հոգ են տարել, սիրել, կրթել և սատար են կանգնել նրա բոլոր գործերում։
Բայց վերջին ժամանակներս, տղան հաճախ է հիշում մայրիկին և եղբորը։ Սարուն որոշում է գտնել իր հարազատներին։ Ջոն և Սյու Բրիրլիները՝ նրա խորթ ծնողները, տղայի որոշմանը դեմ չեն լինում, նրան աջակցում է նաև ընկերուհին՝ Լյուսին։
Ինչի՞ս սկսել որոնումները, քանի որ նա նույնիսկ չի հիշում բնակության վայրը։ Այս դեպքում, նոր տեխնոլոգիաները հայտնվում են ձեռքի տակ, բայց արդյո՞ք նա կարող է գտնել իր բնակավայրը Google Earth-ի միջոցով։
Գնահատի՛ր ֆիլմը
9.6(41)
Առյուծ - դիտել օնլայն
Հայերեն
Русский
Русский 2
English
Ֆիլմսը Ինստագրամում
Իմացի՛ր նորույթների մասին ամենաառաջինը
Բաժանորդագրվել
 Թո՛ղ կարծիքդ(3):
  1. Henrikh Juryan_official
    Henrikh Juryan_official, 19 փետրվարի 2024 03:20
    բողոքել

    Շատ լավ ֆիլմ էր
  2. Stepan Xitaryan
    Stepan Khitaryan, 14 հունվարի 2023 11:37
    բողոքել

    Հրաշալի ֆիմ
  3. Արմին
    Արմին , 29 նոյեմբերի 2022 22:52
    բողոքել

    Շատ հուզիչ էր ???????