Ինչի մասին է «Սպիտակ» ֆիլմը.

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ:
Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:
Գնահատի՛ր ֆիլմը
9.6(40)
Սպիտակ - դիտել օնլայն
Player 1
Player 2
Ֆիլմսը Ինստագրամում
Իմացի՛ր նորույթների մասին ամենաառաջինը
Բաժանորդագրվել
 Թո՛ղ կարծիքդ(0):